Արսեն Առուստամյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Առուստամյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Արսեն Առուստամյան | |
---|---|
Ծնվել է | հուլիսի 28, 1948 (76 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Կրթություն | ՀԱՊՀ (1978) |
Արսեն Արսենի Առուստամյան (հուլիսի 28, 1948, Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ճարտարապետ, Ճարտարապետության դոկտոր (1998), պրոֆեսոր (2003)։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1978 թվականին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի ճարտարապետաշինական ֆակուլտետը, 1992 թվականին՝ Մոսկվայի ճարտարապետության և քաղաքաշինության տեսության ՀամԳՀԻ։ 1971-1975 թվականներին աշխատել է Երևաննախագիծ ինստիտուտում, 1975-1980 թվականներին՝ «Սոյուզսպորտ նախագիծ» ինստիտուտի Երևանի տարածքային արվեստանոցում։ 1981 թվականից դասավանդում է ԵՊՃՇՀ-ում։ 2000-2012 թվականներին զբաղեցրել է Քաղաքաշինության ԳՀ և նախագծային ինստիտուտի տնօրենի պաշտոնը։ 1988-1992 թվականներին, որպես «Արուճ» միջազգային Կազմակերպության նախագահ, Մոսկվայի ճարտարագիտաշինական ինստիտուտի և Արևմտյան Բեռլինի տեխնիկական համալսարանի համագործակցությամբ, ղեկավարել է Արուճ քաղաքի հատակագծումը (1993)[1][2]։
Ստեղծագործական գործունեություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Առուստամյանի նախագծերով կառուցվել են՝
- Դոնի Ռոստովում հեծանվատրեկ (1978 )
- Երևանում՝ ԵՊԻ մանկապարտեզը (1980)
- Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարանի շենքը (1981)
- Հրազդանում` Հիդրոերկրաբանական արշավախմբի շենքը և հանգստյան տունը (երկուսն էլ` 1980)
- Ալավերդիում` Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցին (2000)
Երկեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեղինակ է ավելի քան 80 գիտական աշխատությունների, հոդվածների։
- «Քաղաքաշինությունը սեյսմաակտիվ շրջաններում», 1998։
Պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Քաղաքաշինության նախարարության ոսկե մեդալ, 2011
- ՀՀ վարչապետի շնորհակալագիր, 2015
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր առաջին, Երևան, 2005.
- ↑ «Արսեն Առուստամյանի կենսագրությունը archtiar.com կայքում». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 17-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 1-ին.